Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները ներկայացրել է AlterEgo սարքի նախատիպը, որը կարողանում է մտքեր կարդալ:

Սարքի աշխատանքի սկզբունքը հիմնված է ուղեղի ազդանշանների ոսկրային հաղորդականության վրա:

AlterEgo-ն օգտագործելու համար պետք է սարքը հագնել գլխին՝ ամրացնելով ականջի ետևում և կզակի վրա: Տվիչները կհավաքեն գլխուղեղից ստացվող ինֆորմացիան, կմշակեն և կկատարեն հրամանները: Օրինակ, եթե մտածենք՝ «ժամը քանի՞սն է», սարքը մեզ կհաղորդի ճշգրիտ ժամը: AlterEgo-ն կարողանում է նաև այլ հիմնական հրամաններ կատարել, բառացիորեն հասկանալ մտքերը, վերածել դրանք հարցման և արձագանքել:

Ճարտարագետների խոսքերով՝ մտքերի փոխակերպման ճշգրտությունը 92% է կազմում: MIT-ի ասպիրանտ Արնավ Քապուրը, ով ղեկավարում է սարքի մշակման աշխատանքները, այն «մարդու ինտելեկտը ընդլայնող» սարք է անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել