Armsport.am-ը գրում է.

Ապրիլի 5-ին Ֆինլանդիայի Վանտա քաղաքում մեկնարկել է բադմինտոնի Ֆինլանդիայի բաց առաջնությունը, որին մասնակցել է նաև դանիական Հոլբեկ քաղաքում հմտությունները կատարելագործող, Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը:

Լիլիթի մրցակիցը Մալայզիան ներկայացնող Լի Զի Յին էր, որը մինչ հայ բադմինտոնիստուհուն հանդիպելը ոչ մի հնարավորություն չէր տվել ինդոնեզացի Վայնշավի Կարիին՝ հաղթելով 21:

Առաջնությանը վատառողջ մասնակցող Լիլիթին մալայզիացին հաղթել է 21:14 21:10 հաշվով: Հաջորդ փուլում վերջինս ևս հաղթանակ է տոնել՝ այս անգամ շրջանցելով արդեն Բելառուսի ներկայացուցչին:

Նշենք նաև, որ Լի Զի Յինից ամենաշատ միավորներ հաջողվել է վաստակել միայն Պողոսյանին:

«Խաղս ավելի լավ կարող էր լինել, բայց մյուս կողմից էլ կարողացա ինքս ինձ բացահայտել ուրիշ խաղամակարդակով։ Մրցակիցս իսկապես ուժեղ էր, բայց ես փորձեցի պայքարել մինչև վերջ։ Ամենակարևորը` նոր հարվածներն ու նոր խաղաոճս արդեն ես էլ, մարզիչներս էլ տեսնում ենք, ինչը մոտիվացնում է, որ շարունակենք քրտնաջան աշխատանքը»,- Լիլիթ Պողոսյանի խոսքերն է փոխանցում Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել