Հետևելով դեսպան Միքայել Մինասյանի աշխատանքին՝ փշաքաղվելու աստիճան հպարտություն ես զգում իր կողմից սեփական պատմության, մեր հոգևոր և աշխարհիկ արժեքների ներկայացման այն բացառիկության համար, որը մնալու է սերունդներին և դեռ դարեր շարունակ պատմելու է մեր ազգի արժանիքների մասին։

Վատիկանում արձանի բացման արարողությունը, Հռոմի պապի անկեղծ ջերմ վերաբերմունքը և հայ ժողովրդի արժանավոր որդու՝ Գրիգոր Նարեկացու այս խորհրդանշական արձանը, որի մի օրինակն էլ տեղադրվելու է Էջմիածնում, արդեն իսկ Վատիկանի բարձր գնահատականն է մեզ, և այս ամենը դեսպանի փայլուն աշխատանքի արդյունքում։

Շնորհակալություն, պարոն դեսպան!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել