Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին պատմել է Իտալիայում առկա ռասիսզմի մասին.

«Որոշ մարզադաշտերում մարդիկ բղավում էին ինձ. «Սևամորթ իտալացիներ չեն լինում», չնայած նրան, որ ես հակառակն եմ ապացուցում:

Եվ չնայած ես իտալացի եմ, ով ծնվել և մեծացել է Իտալիայում, օրենքով ես այդպիսին եմ դառնում միայն 18 տարեկանում:

Դա ճիշտ չէ, և հնարավոր է, այդ պատճառով են մեր օրերում որոշ մարդիկ սևամորթներին ավելի ցածր մարդիկ համարում: 

Կարծում եմ, եթե ես սպիտակամորթ լինեի, ավելի քիչ խնդիրներ կունենայի:

Հնարավոր է` ինքս եմ մեղավոր իմ խնդիրների համար, եղել են ժամանակներ, երբ ինձ լավագույնս չեմ դրսևորել, բայց եթե ես սպիտակամորթ լինեի ինձ ավելի արագ կներե՞ին. միանգամայն, այո:

Իտալիան ռասիստական երկիր չէ, բայց այնտեղ կան ռասիստներ: Այդ ամենը փոխելու հնարավորությունը հաջորդ սերնդի ձեռքում է, և մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք, որ բոլոր մարդիկ հավասար են` չնայած արտաքին տարբերություններին»,- Բալոտելիի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Հիշեցնենք` Բալոտելին ծնվել է իտալական Պալերմո քաղաքում գանացիների ընտանիքում, կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական ակումբներում, հանդես է գալիս նաև Իտալիայի հավաքականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել