operativ.am-ը գրում է

Պսկովի 17-ամյա բնակչուհին 7 ամիս շարունակ չի հասկացել‚ որ հղի է: Ինչպես հայտնում է Mash-ը‚ Անաստասիան այդ ամբողջ ընթացքում կարծել է‚ թե գիրանում է՝ շատ սնվելու հետևանքով:

Անընդատ մեծացող փորն սկսել է անհանգստացնել աղջկան և նա որոշել է հղիության թեստի միջոցով պարզել‚ արդյոք հղի է‚ թե՝ ոչ: Սակայն թեստը բացասական է եղել և աղջիկը կրկին իր գիրանալը կապել է սննդի հետ: Վերջին ամիսներին‚ նա նույնիսկ սկսել է մասնակցել մարտական մրցույթի՝ ստիպված է եղել տեղավորել ծանր արկղեր:

Այն փաստը, որ Անաստասիան երեխայի է սպասում, պարզ է դարձել, երբ նրան այցի է գնացել մայրը: Նա առանց կասկածի հայտարարել է‚ որ աղջիկը հղի է:

Երեխան լույս աշխարհ է եկել մոր այցից երկու շաբաթ անց: Նշվում է, որ երիտասարդ մայրը ժամանակ չի ունեցել նախքան ծննդաբերելը բժշկին գնալ՝ վստահ լինելով, որ նա դեռ ժամանակ կունենա դա անելու: Անաստասիան ծննդաբերել է տանը‚ այնուհետև երեխայի հետ գնացել հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել