Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների 0.3 տոկոս հավելաճով:

Այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1 տոկոսով:

2018 թ. մարտին 2017 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.5 տոկոս, այդ թվում՝ սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 104.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.8 տոկոս: 2018 թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5 տոկոս հավելաճ):

2018 թ. մարտին 2017 թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.7 տոկոս, այդ թվում՝ սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 104.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը`105.0 տոկոս, ծառայությունների սակագներինը` 101.8 տոկոս, իսկ հունվար-մարտին 2017թ. հունվար-մարտի համեմատ համապատասխանաբար 103.3 տոկոս, 104.2 տոկոս, 104.4 տոկոս և 101.4 տոկոս:

Հանրապետության դիտարկվող 4 քաղաքում 2018 թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3 տոկոսով (մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.3 տոկոսով), իսկ 7-ում գրանցվել է 0.5-0.1 տոկոս գնանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել