Armenpress.am-ը գրում է.

Կապույտ ադամանդը, որը պատկանել Է Եվրոպայի բազմաթիվ թագավորական երեւելիների, աճուրդի Է դրվել Ժնեւում: Լոտի մեկնարկային գինը 3,5 մլն դոլար Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է անգլիական Sotheby՚s աճուրդի տունը:

6 կարատից փոքր-ինչ ավելի ադամանդն առաջին անգամ Է աճուրդի դրվում: Թանկարժեք քարը հայտնաբերվել Է 1715 թվականին Հնդկաստանի Գոլկոնդայի ալմաստի հանքերում:

«Ֆառնեզե կապույտ ադամանդի անհավանական ճակատագիրը պատմական տեսակետից նրան առավել գրավիչ թանկարժեք քարերից մեկն Է դարձնում աշխարհում»,- ասել Է Sotheby՚s-ի եվրոպական բաժանմունքի նախագահ Ֆիլիպ ֆոն Վյուրտեմբերգը:

Երեք հարյուրամյակ շարունակ գանձը որպես նվեր մի թագավորական տնից անցել Է մյուսին՝ հատուկ զարդատուփով ճամփորդելով Եվրոպայով՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:

Թանկարժեք քարի տերերի թվում են Բուրբոնների եւ Հաբսբուրգների դինաստիաների ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել