«Ելք» դաշինքի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները փաստում են, որ խորհրդարանական փոքրամասնությունը դեռևս «հում է»: 
Քաղաքական դաշինքը չի ցուցաբերում միասնական մոտեցում առանցքային հարցերից մեկի շուրջ, իսկ դաշինքի լիդերների պահվածքը թերևս խոսում է նաև անձնական չբավարարված ամբիցիաների մասին:

Այդ մասին է վկայում այն, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի հետո Մարուքյանը հիշել է, որ կարելի է նոր պաշտոններ վերցնել գործող իշխանությունից: Հատկանշական է, որ հոդվածը տեղադրվել է Էդմոնի այն հայտարարություններից օրեր անց, որտեղ վերջինս պնդում էր, որ ՀՀԿ-ի դեմ պայքարելու լավագույն միջոցն այս պահին խորհրդարանն է:

Այնպիսի տպավորություն է, որ Մարուքյանի վերջին հոդվածն իր հայտարարության գինն է: Այլ կերպ ասած՝ վերջինս, շատ լավ իմանալով փողոցային պայքարի ձախողված ապագան, օրեր առաջ հայտարարում է, որ դուրս չի գալու փողոց, սակայն իրեն դրա դիմաց անհրաժեշտ են որոշ պաշտոններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել