Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն այս պահին անհրաժեշտություն է: Ըստ T24-ի՝ նա նշել է, որ երկրի խորհրդարանի կողմից նման որոշումը հաստատվելու դեպքում արտակարգ դրությունը կերկարաձգվի:

Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում գործում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր և բազմիցս երկարաձգվել է, ինչը բողոքի պատճառ է դարձել ընդդիմության կողմից: Նրանք վստահեցնում են՝ իշխանություններն այն օգտագործում են նախագահի լիազորություններն ընդլայնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել