Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տոնած հաղթանակը (3:0) Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում.

«Չէինք սպասում այսպիսի արդյունքի, բայց այս խաղը միայն առաջին մասն էր: 3:0-ն լավ է:

Առաջին կեսը հիանալի էր: Այդպիսին պետք է լինի ֆուտբոլը: Եթե մենք կարողանայինք ավելի լավ վերահսկել խաղն այնպիսի թիմերի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է, ապա Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում նրանց ավելի մոտ կլինեինք:

Կորցրինք Սալահին վնասվածքի պատճառով, ինչպես նաև Հենդերսոնին, ով պատասխան խաղը բաց կթողնի դեղին քարտերի կուտակման պատճառով: Սա այնքան էլ լավ չէ: Մուհամեդն ասաց, որ իրեն լավ է զգում, բայց մենք դա դեռ կստուգենք:

Եթե մենք ցանկանում ենք այսօրվա խաղի պես ավելի շատ խաղեր տեսնել, ուրեմն Պրեմիեր-լիգան պետք է մտածի խաղացանկի մասին: «Էվերթոնի» հետ առաջիկա խաղը դժվար թե խնդիրներ ստեղծի մեզ համար: Հիմա պետք է ֆուտբոլիստներ ընտրել, ինչպես մարդիկ են ասում, մրցաշրջանի ամենամեծ խաղի համար: Եթե «Էվերթոնի» հետ խաղում ես դաշտ դուրս չբերեմ 11 լավագույն ֆուտբոլիստներին, գիտեք, թե ինչ տեղի կունենա»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել