«Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի միջնորդությամբ ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ է կազմակերպել, ինչին հայտ է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել են հրավերի պահանջներին չհամապատասխանող: 

Միաժամանակ անհամապատասխանությունները շտկելու համար «Վագա Ֆարմ»-ին տրամադրվել է ժամկետ: Դրանից հետո «Վագա Ֆարմ»-ը կրկին մերժվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված շտկումները ոչ լիարժեք են:
Մինչդեռ «Վագա Ֆարմ»-ը պնդում է, որ թույլ չի տվել վերոնշյալ օրենքի խախտում, քանի որ անհամապատասխանություններն ընկերության կողմից շտկվել են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել