Armsport.am-ը գրում է․

«Արարատի» մարզիչ Էդգար Թորոսյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Երկու տարբեր խաղակեսեր էին: Ինչպես մնացած խաղերում, գոլից հետո նոր սկսում ենք ֆուտբոլ խաղալ: Առաջին կեսից գոհ չեմ: Փփոխություններ արեցինք, հարձակվողական ոճի խաղացող մտցրինք ու երկրորդ կեսում խփած գոլից հետո ավելի ակտիվ էինք, ավելի սուր էինք:

Խաղը հիմնականում անցնում էր Գանձասարի կիսադաշտում: Վերջում մնացինք 3 պաշտպանով. բնականաբար է՝ պետք է կա՛մ հավասարեցնեինք հաշիվը, կա՛մ մենք գոլ ընդունեինք: Երկրորդ կեսից գոհ եմ»:

- Վահե Չոփուրյանի վնասվածքը որքանո՞վ է լուրջ:

- Այժմ չեմ կարող ոչինչ ասել: Պետք է նայենք, նոր:

- Եթե միայն երկրորդ կեսերը հաշվի առնենք, Հայաստանում լավագույն ցուցանիշը հենց ձեր թիմինն է: «Արարատը» գոլ է խփում յուրաքանչյուր խաղի երկրորդ կեսում: Հետաքրքիր է՝ ի՞նչ է կատարվում «Արարատի» հանդերձարանում ընդմիջման ժամանակ:

- Ոչ մի արտառոց բան: Ֆիզիկապես մենք ուժեղ ենք, պատրաստ ենք ու երկրորդ կեսում ավելացնում ենք: Իսկ մրցակիցն էլ վերջնամասում հոգնում է, իսկ մենք ակտիվացնում ենք խաղը: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված: Ամեն դեպքում, հենց առաջին կեսից էլ պետք է այդպես խաղանք:

- Գևորգ Օհանյանը փոխարինման մտնելուց հետո բավականին ակտիվ էր գործում, նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե հենց սկզբից խաղաժամանակ ստանար:

- Օհանյանը մի փոքր վնասվածք ուներ: Վահեի վնասվածքից հետո որոշեցինք, որ Գևորգը դուրս գա խաղադաշտ: Բայց Օհանյանը վնասվածքով էր խաղում: Գոհ եմ նրա խաղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել