Yerkir.am-ը գրում է․

Հայտնի բլոգեր Լապշինը Facebook-ի իր էջում դժգոհել է Հայաստանի թանկ գներից: Նա, մասնավորապես, նշել է, թե  որքան թանկ են Հայաստանում ավիատոմսերը և հյուրանոցները:

Լապշինը նշում է, որ Իսրայելում ապրող իր մայրը համեստ թոշակառու է և կարողանում է իրեն թույլ տալ 500 եվրո բյուջեով մեկշաբաթյա հանգիստ Փարիզում, Հռոմում, Լոնդոնում և այլ տեղերում, բայց ոչ` Հայաստանում:

Նրա խոսքով`  զբոսաշրջիկների երթևեկության համար անհարմար է նաև Հայաստանի ներքին տրանսպորտը:

 Լապշինը նաև խորհուրդ է տալիս  երկիր թողնել եվրոպական բյուջետային ավիաընկերություններին՝ նրանց թույլ տալով թռչել, օրինակ, Գյումրիից: «Դա զգալիորեն կմեծացներ զբոսաշրջիկների հոսքը և հնարավորություն կտար Հայաստանի բնակիչներին էժան և հարմարավետ կերպով ճանապարհորդելու արտասահման»,- գրել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել