Armsport.am-ը գրում է․

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն առաջնության 21-րդ տուրի՝ «Բանանցի» հետ անցկացրած արտագնա խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Փյունիկը», հիշեցնենք, 0:2 հաշվով պարտություն է կրել.

«Խաղին կադրային կորուստներով էինք մոտեցել: Հավաքականի խաղերով պայմանավորված դադարի ընթացքում մեզ մոտ վնասվածքներ եղան, ընդ որում մի քանի առանցքային խաղացողներ շարքից դուրս մնացին:

Այս խաղում էլ դեղինների կուտակման պատճառով չկարողացավ մեզ օգնել Արթուր Քարտաշյանը, Պետրոս Ավետիսյանը դեռ լիովին չէր ապաքինվել:

Փորձեցինք մեր ֆուտբոլը խաղալ, ստեղծեցինք գոլային պահեր, բայց Ռումյան Հովսեփյանի գեղեցիկ գոլը մի քիչ կոտրեց մեզ... կարծես՝ ով խփեր առաջին գոլը, նա էլ կհասներ հաջողության: Չնայած դրանից հետո գոլային պահ ունեցանք, չկարողացանք օգտագործել»:

- Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերականգնման ժամկետները հայտնի՞ են:

- Վնասվածք ունեցող խաղացողներին այսօր ավելացել է Դիդյե Բորիսը: Գոռ Մանուկյանը մեկ շաբաթ է չի մարզվում: Պետրոս Ավետիսյանը նոր է սկսել մարզվել: Մի քանի ֆուտբոլիստ էլ նույնիսկ կիսավնասվածքներով էին խաղում: 

- Լևոն Հայրապետյանի վերականգնումն ինչպե՞ս է ընթանում:

- Լևոնը վաղուց վիրահատվել է: Տա Աստված շուտ լավանա և մեր թիմին: Երկու-երեք ամիս դեռ կպահանջվի վերջնական վերականգնման համար: Վերականգնողական փուլը Գերմանիայում է անցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել