Պոռնոգրական տեսագրություններ առաջինը դիտում են միջինում 11 տարեկանում։ Այս մասին ասվում է Culture Reframed կազմակերպության հետազոտությունում, որը հրապարակվել է Chicago Tribune պարբերականում։ Անչափահասների շրջանում տարածվում է նաև էրոտիկ կոնտենտից կախվածությունը։

Հետազոտողների կարծիքով՝ կոպիտ սեքսը, բռնությունը, կանանց օբյեկտիվացումը և նման տեսանյութերում տեղ գտած այլ երևույթներ կարող են երեխայի մոտ շրջակա աշխարհի սխալ ընկալում ձևավորել։

Համացանցում մեծերի համար տեսագրությունների տարածումը և դրա հասանելիությունը երեխաների շրջանում մեծացրել են պոռնագրական նյութերից կախվածություն ունեցողների թիվը։

«Այդ տարիքում դու այնքան կլանված ես դրանով, որ չգիտես՝ ինչ անել։ Չէ՞ որ դա այն չէ, ինչ նախկինում զգացել ես»,-ասել է 29-ամյա Դևիդ Փեյսլին, որը դպրոցական տարիքում կախվածություն է ունեցել նման տեսագրություններից։

Culture Reframed-ի ղեկավար բժիշկ Գեյլն Դայնսը կարծում է, որ պոռնոգրաֆիան կործանարար է մարդու սեքսուալության համար։ Սոցիոլոգը կողմ է, որպեսզի նման կայքերի այցելության տարիքային սահմանափակմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել