Գիտական հետազոտությունները հաստատել են՝ նիհար մարդիկ ավելի լավ հոտ ունեն քան «ծանրքաշայինները»: Ավել քաշ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում հալիտոզով՝ բերանից եկող տհաճ հոտով:

Այս օրինաչափության գոյությունը հաստատել է Թել-Ավիվի համալսարանի գիտնականների աշխատանքը: Հետազոտությանը 88 մարդ է մասնակցել՝ նիհար և գեր: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ավել քաշը և ոչ թարմ շնչառությունը ուղիղ կերպով կապված են միմյանց հետ:

Գեր մարդկանց մարմնի յուրօրինակ հոտի պատճառներից մեկն էլ գիտնականները համարում են նրանց օրգանիզմում այնպիսի գազերի կուտակումը, ինչպիսիք են ջրածինն ու մեթանը:

«Օրգանիզմում այս գազերի քանակը կապված է ճարպերի ավելացման հետ: Մեծ քաշի դեպքում այս գազերը արտազատվում են օրգանիզմից նաև շնչառության միջոցով»,- պնդում են մասնագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել