Ինչո՞ւ է ձեզ թվում, որ, Արցախի Հանրապետությունը հետևողականորեն անվանելով «ղարաբաղ», կկարողանաք ժամանակը հետ տալ ու չեղարկել հազարավոր մարդկանց կյանքի գնով ստեղծված պետությունը: Ի՞նչ պիտի տա ձեզ այդ ադրբեջանական անվանումը: «Ղարաբաղյան» խնդիր այլևս չկա: Խնդիրը լուծված է: Կա Արցախի Հանրապետություն: Այդ հանրապետությունն ունի վարչական սահմաններ, որոնց ներքո հավասարազոր նշանակություն ունի յուրաքանչյուր քառակուսի մետրը՝ լինի դա Ակնայում, Ստեփանակերտում, թե Քարվաճառում: Արցախի Հանրապետությունն ունի սուվերենության բոլոր հատկանիշները: Այդ ամենն արձանագրված է Արցախի Հանրապետության սահմանադրությունում: Արցախի Հանրապետության սուվերենությունը շատ ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետությանը: Արցախի Հանրապետությունում դեսպանատները չեն որոշում, թե ով է հերոս, և ում է պետք պաշտպանել, իսկ ում՝ ոչ: Արցախի Հանրապետությունում դեսպանատներն առհասարակ բան չեն որոշում: Արցախի Հանրապետությունն ունի զինված ուժեր: Արցախի Հանրապետության զինված ուժերը, եթե կարողանան, կպաշտպանեն Արցախի Հանրապետության տարածքը, եթե չկարողանան, չեն պաշտպանի: Հնարավոր է՝ մի օր Արցախի Հանրապետությունը տարածքներ կորցնի, ինչպես ցանկացած այլ երկիր: Հնարավոր է՝ նաև տարածքներ ձեռք բերի: Որ շատ խնդրենք, կարող է նրանք նույնիսկ միանան Հայաստանին: Բայց ոռներդ էլ ճղեք, Արցախի Հանրապետությունն այլևս երբեք «ղարաբաղ» չի դառնա: Չկա «ղարաբաղ» անունով տարածք: Այն գոյություն ունի պատմության գրքերի էջերում, ադրբեջանցիների երևակայությունում և ադրբեջանցիների կողմից ֆինանսավորվող գրանտակերների գրանտներում: Կա Արցախի Հանրապետություն, իսկ «ղարաբաղյան խնդիր» չկա, ոչ էլ «ղարաբաղ» կա:

Հ.Գ. Պետպաշտոնյաներն, ովքեր կարձագանքեն այն լրագրիստների հարցերին, որոնք Արցախի Հանրապետության մասին խոսելիս ադրբեջանական քարոզչության հիմնական թեզն են գովազդում, պիտի լուրջ խնդիրներ ունենան իրենց կուսակցությունում: «Ղարաբաղ» բառի համար պիտի պաշտոնից զրկվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել