Թրևիս Բեյնոնը շատ հարուստ գործարար է, ապրում է իր կանանց հետ շքեղ առանձնատանը: Այո, այո, դուք ճիշտ կարդացիք, կանանց հետ: Թրևիսն ապրում է իր 27-ամյա կնոջ և երկու սիրուհու հետ: 

Նրանք հանգստյան օրերին իրենց տուն են հրավիրում բազմաթիվ կանանց: 

Հանրաճանաչ 46-ամյա Թրևիսն ասում է, որ տարօրինակ ամուսնական կյանքին ոչինչ չի սպառնում, քանի որ իր կնոջը դուր է գալիս բուռն հարաբերությունները:

«Մենք շատ երջանիկ ենք: Ամուսնացած ենք շուրջ 7 տարի, սակայն մեր հարաբերությունները նախկինի նման հետաքրքիր են»:

Տղամարդը ինչպես իր կնոջը, այնպես էլ մնացած կանանց անվանում է հրեշտակներ: 

Կինը նշում է, որ կյանքը հիմա այնքան քաղցրահամ է դարձել, որ շատերը կծվություն են ցանկանում ավելացնել:

Իր ինստագրամյան էջում Բեյնոնը հաճախ է այսպիսի նկարներ հրապարակում:

Ուրբաթ երեկոները շատ բուռն են անցնում, ինչի մասին վկայում է այս լուսանկարը:

Թեյշան՝ Բեյնոնի կինը, նշում է, որ երիտասարդ ժամանակ նա հաճախ էր համբուրվում աղջիկների հետ, այդ իսկ պատճառով էլ երկուսին էլ հետաքրքիր է նոր կանանց հետ ծանոթանալը:

Թեյշան նշում է, որ նա զբաղվում է առօրյա տնային գործերով. երեխաների հետ է ժամանակ անցկացնում, եփում է, մեկ-մեկ արդուկ է անում, իսկ հնարավորության դեպքում զբաղվում է սպորտով:

Ֆեմինիստ քննադատողներին աղջիկը պատասխանում է հետևյալ կերպ, որ նա անում է իր մարմնի հետ այն, ինչ ցանկանում է, և ոչ ոք իրավունք չունի քննադատելու իրեն:

Ամենասկանդալային լուսանկարը՝

Կրակի մեջ ձեթ լցնելով՝ Բեյնոնն ավելի բաց տեսարաններով լուսանկարներ է հրապարակում:

Ամեն տարի բիզնեսմենն իր շքեղ առանձնատանը կազմակերպում է մեծ խնջույք 1000-ից ավել մարդկանց համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել