ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, սա Ռուսաստանի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղևորությունն է ընտրություններում հաղթելուց հետո: Պուտինն այն կատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

ՌԴ նախագահի այցը կսկսվի «Աքքույու» ատոմակայանում շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսախորհրդաժողովով: Երկու երկրների ղեկավարները կհրահանգեն բետոնալցումն առաջին էներգաբլոկի հիմքում: Այնուհետև կկայանան Պուտինի և Էրդողանի բանակցությունները նեղ կազմով: Դրանից հետո տեղի կունենա երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր:

Մարտի 4-ին Անկարայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական հակամարտության կարգավորմանն աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել