Կարմիր մսի օգտագործումը քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Այս մասին ապրիլի 3-ին հայտարարել են բրիտանացի գիտնականները։

«Մեր հետազոտությունը ոչ միայն լույս է սփռում այն բանի վրա, թե ինչպես մսի օգտագործումը կարող է ազդել աղեհամակարգի վրա, այլև ցույց է տալիս տարբեր մարդկանց սնունդ ընդունելու վերաբերյալ տեղեկություն հավաքելու կարևորությունը»,- գիտնականներին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պարզվել է, որ գիտափորձին մասնակցած 32 հազար բրիտանուհիներից 335-ը տառապում է հաստ աղու քաղցկեղով, իսկ նրանցից 119-ին մոտ ուղիղ աղու քաղցկեղ է ախտորոշվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել