Դարչինն ավելի հզոր է, քան մարդկանց մեծամասնությունը մտածում է։ Հին ժամանակներում դարչինը համարվում էր ավելի թանկարժեք, քան ոսկին։

Դարչինն ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային, հակաինֆեկցիոն հատկություններ։ Այն օգնում է ձեզ լուծել առողջական այս 6 խնդիրը։

1. Կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ

2-րդ կարգի դիաբետ ունեցող մարդկանց համար դարչինը պարզապես անհրաժեշտություն է։

Դարչինը խթանում է ինսուլինի ընկալիչներին և արգելք է հանդիսանում ոչ ակտիվ ֆերմենտների համար՝ բարելավելով բջիջների գլյուկոզան օգտագործելու ունակությունները։

Օգտագործելով ընդամենը 1/2 թեյի գդալ օրվա մեջ 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, դուք զգալիորեն կբարելավեք ձեր առողջությունը և ինքնազգացողությունը։ Հրաշալի միտք է ավելացնել դարչինը մեկ բաժակ կակաոյի մեջ։

2. Ակտիվացնում է ուղեղի աշխատանքը

Ձեզ մոտ մոռացկոտությո՞ւն է առաջանում և կենտրոնանալու հետ խնդիրնե՞ր։ Ուրեմն՝ մտցրեք ձեր ամենօրյա սննդակարգի մեջ կես թեյի գդալ դարչին և շուտով կնկատեք արդյունքները։

3. Սրտանոթային համակարգ

Կանոնավոր կերպով դարչինի օգտագործումն ամրացնում է արյան անոթները։ Դա զգալիորեն նվազեցնում է սրտի կաթվածի զարգացման հավանականությունը։

4. Բարելավվում է ստամոքսի և աղիքների աշխատանքը

Դարչինն օգնում է ազատվել մարսողական շատ խնդիրներից։ Դրա օգնությամբ լավանում է ձեր մարսողությունը, անցնում է փորլուծությունը, գաստրիտը և այլն։

5. Նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը

Շատ հետազոտություններ հաստատում են, որ դարչինն ունակ է զգալիորեն նվազեցնելու քաղցկեղի զարգացումը, ինչպես նաև օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ, եթե հիվանդությունն արդեն կա։

6. Ակտիվացնում է արյան շրջանառությունը

Ձեզ մոտ արյան վատ շրջանառությո՞ւն է և հաճա՞խ են ձեռքերը և ոտքերը սառչում։ Ուրեմն՝ խմեք մեկ բաժակ կակաո և կես թեյի գդալ դարչին նախաճաշին և կզգաք արդյունքները մեկ շաբաթից։

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել դարչինը։

Շատ կարևոր է․ օգտագործեք միմիայն բնական դարչին։ Իդեալական կլինի, եթե գնեք դարչինի ձողիկներ և այն փոշի դարձնեք բլենդերի օգնությամբ։

Ավելացրեք կես թեյի գդալ այս հրաշալի համեմունքից ձեր առավոտյան ըմպելիքի մեջ և շատ շուտով կզգաք՝ ինչպես են լավանում ձեր ինքազգացողությունը և տրամադրությունը։

Դուք նաև կարող եք խառնել 2 ճաշի գդալ դարչինի փոշին 200 մլ բնական մեղրի հետ և օգտագործել 1 թեյի գդալ օրվա մեջ 2 անգամ։

Ցանկալի է ամեն օր ուտել մեկ թեյի գդալ դարչին։

Արգելվում է օգտագործել դարչին հղի կանանց, կրծքով կերակրող մայրերին և հիպերտոնիկներին։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել