Armsport.am-ը գրում է.

Ֆիլիպինցի Մենի Պակիաոն կմենամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

Բռնցքամարտիկը մինչև 66.68 կգ քաշային կարգում տիտղոսը կվիճարկի արգենտինացի Լուկաս Մատիսի հետ: Մարզիկները ռինգ դուրս կգան հուլիսի 14-ին: Նախկինում հաղորդվում էր, որ մենամարտը կկայանա հունիսին.

Պակիաոն վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2017 թվականի հուլիսի 2-ին՝ միավորներով պարտվելով ավստրալիացի Ջեֆ Հորնին:

39-ամյա բռնցքամարտիկը տարել է 59 հաղթանակ, կրել է 7 պարտություն և իր ակտիվում ունի երկու ոչ-ոքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել