Armsport.am-ը գրում է.

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը դիտարկում էր Կոնոր Մակգրեգորի թեկնածությունը վնասվածք ստացած Տոնի Ֆերգյուսոնի փոխարեն:

«Մակգրեգորին զանգել են, սակայն նա հրաժարվել է: Նրա թիմն ասում էր, որ նա չի հասցնի անհրաժեշտ քաշի լինել: Տարօրինակ է, քանի որ վերջերս նա ասում էր՝ պատրաստ է լինելու:

Որտե՞ղ է նա այժմ: Ո՞ւր է այդ Բուրգեր Քինգը: Դեռ 6 օր կա, այդ ընթացքում հնարավոր է քաշ ստանալ»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է The MMA Hour-ը:

Նշենք, որ Խաբիբի հաջորդ մրցակիցն է լինելու Մաքս Հոլոուեյը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել