Այս տեսանյութը նկարել է մի տղամարդ, ով հանգստանում էր լողափում իր եղբոր հետ։ Հանկարծ նրանք տեսան ինչ-որ մուգ հետք ջրի մեջ։ Պարզվեց, որ դա շնաձուկ է։

Եղբայրները հետևեցին շնաձկանը և հասկացան, որ նա իրեն տարօրինակ է պահում։ Նա կարծես թե կորցրել էր կողմնորոշումը տարածության մեջ և չէր հասկանում, թե որ կողմ պետք է լողա։

Պարզվեց, որ ձկան բերանում մնացել էին ձուկ բռնելու մի քանի կեռիկներ։ Եղբայրները չթողեցին շնաձկանը այդպիսի խեղճ վիճակում։ Թե ինչ արեցին նրանք, կարող եք դիտել տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել