«Ապրիլյան պատերազմից երկու տարի հե­տո սահմանում հետախուզական համակարգերն այն մակարդակի են հասցվել, որ գրեթե բացառվում է հակառակորդի անակնկալ ներթափանցումը մեր տա­րածք` ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրա­համյանը: «2016-ի ապրիլից հետո մեծ աշխատանք տարվեց մեր հետախուզա­կան հնարավորությունների ընդլայնման համար, ինչն այլևս գրեթե բացառում է անակնկալության գործոնը: Մեր խնդիրն է` հակառակորդի գործողությունները, շարժերը մշտապես պահել կանխատեսելիության դաշտում և ըստ անհրաժեշ­տության կանխել մեր անվտանգությանն սպառնացող ցանկացած գործընթաց»: 

Աբրահամյանի խոսքով` ապրիլյան մար­տական գործողություններն ընդգծեցին մեր բացերն ու առավելությունները, խո­ցելի տեղերը, ինչի ուղղությամբ վերջին 2 տարիներին հսկայական աշխատանք է տարվել: «Տեսադիտարկման համակարգե­րը ֆունկցիոնալ առումով տարբեր խնդիր­ներ են լուծում որոշակի հեռավորության վրա հնարավորություն են տալիս առավել էֆեկտիվ հետախուզում իրականացնել:
2016թ. ապրիլից հետո խորը վերլուծու­թյան ենք ենթարկել այն, ինչ ունենք և ինչ ունեցանք ապրիլի օրերին: Փորձել ենք մեր քայլերը տեղավորել մեր ունեցած նախկին խնդիրների ու բացթողումների շրջանակներում: Վստահ կարող եմ ասել, որ մի շարք ուղղություններով` սպառազի­նությունից սկսած, թիկունքային ծառա­յությունով ու բարոյահոգեբանական վի­ճակով վերջացրած, վերջին 2 տարիներին բավականին մեծ աշխատանք է տարվել»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել