3 տարի առաջ Դոմինիկա Մոնտգոմերի անունով մի աղջիկ հանգստանում էր ծովում իր ընկերների հետ: Միանգամից սկսվեց ուժեղ ալիքը, նրա բոլոր ընկերները բարձրացան ժայռերի վրա, բայց Դոմինիկան չկարողացավ հետևել նրանց օրինակին:

Այդ ժամանակ աղջիկը կշռում էր 130 կգ և չկարողացավ բարձրանալ ժայռը: Ուժեղ ալիքները նրան ջրի մեջ նետեցին: Այդ պահին, աղջկա խոսքերով, նա արդեն հրաժեշտ տվեց կյանքին և խոստացավ, որ եթե կարողանա կենդանի մնալ, անպայման հոգ կտանի իր առողջության մասին:

Բայց աղջիկը բախտավոր աստղի տակ էր ծնվել․ ալիքները սկսեցին թուլանալ, և ի վերջո նա կարողացավ լողալ դեպի ափը: Դոմինիկան որոշեց, որ ինքը վերածնված է, ուստի պետք է ամբողջությամբ փոխի իր կյանքը:

Սկզբում աղջիկը քայլելով երկար տարածություններ էր անցնում, հետո սկսեց նույն ճանապարհն անցնել վազելով: Մեկ տարվա ընթացքում նա 63 կգ կորցրեց, սակայն նա չի պատրաստվում կանգ առնել այս արդյունքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել