Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հրաժարակի մասին: Առաջատարի մարզչական ղեկին Խաշմանյանին կփոխարինի Վարուժան Սուքիասյանը:

Armsport.am-ը գնացել էմարզչական փոփոխության հետքերով՝ զրուցելով նախ «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի, այնուհետև թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ.

Բագրատ Նավոյան. «Ամեն մի սեփականատեր պետք է քայլ անի»

«Կային բաներ, որոնք Խաշմանյանի մեղքով էին:

Մենք «Գանձասար-Կապանի» հետ խաղից հետո ժողով ունեցանք, ես ասացի, որ 5 խաղ թիմը անհաջող է հանդես եկել. չեմպիոն թիմն իրավունք չունի այդպես խաղալ: Հրաժարականից հետո մենք մարզչական շտաբին առաջարկել ենք մնալ. թիմում է մնացել միայն դարպասապահների մարզիչը: Ես նախօրոք՝ վերջին խաղերի ընթացքում մտածել եմ Վարուժան Սուքիասյանին նշանակելու մասին, իսկ որոշումը կայացրել եմ «Գանձասարի» հետ խաղից հետո: Մարզչական շտաբը տակտիկական հարցերում թերացել է, այն չէին նաև ֆուտբոլիստներ-մարզիչ փոխհարաբերությունները: Պետք էր ինչ-որ բան ձեռնարկել, ամեն մի սեփականատեր պետք է քայլ անի: Պետք էր մի բան անել եղածը չկորցնելու համար: Զգում էի, որ չէր ստացվում:

Ես Վարուժան Սուքիասյանի և Կարեն Բարսեղյանի հետ մեծ հույսեր ունեմ: 

Աբրահամ Խաշմանյանը շատ մեծ բան է արել հայկական ֆուտբոլի համար, նա իր տեղը կգտնի մեր ֆուտբոլում»,- ասաց Նավոյանը:

Աբրահամ Խաշմանյան. «Ես միշտ եղել եմ սկզբունքային և շարունակելու եմ լինել այդպիսին»

Խոսելով իր աշխատանքի մասին՝ Խաշմանյանն ասաց. «Երբևիցե ոչ մի թիմ չի կարող անընդհատ լինել բարձունքում և միշտ չեմպիոն դառնալ: Թող դարձյալ նայեն մրցաշարային աղյուսակին և տեսնեն, թե որ տեղում է «Ալաշկերտը». չեմպիոնության մեծ շանսեր կան, նաև լավ շանսեր կան Գավաթին տիրանալու համար: Բազմիցս ասել եմ, նորից եմ կրկնում. եթե նախագահը կարծում է, որ թիմը միշտ առաջին տեղը պետք է լինի, ապա դա սխալ կարծիք է: Հայաստանում բոլոր թիմերն էլ ձգտում են դառնալ չեմպիոն, բոլորն էլ ունեն այդ հնարավորությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել