Հարավային Կորեայում գիտնականներին հաջողվել է կառավարել մկների վարքը՝ կրծողների ուղեղում իմպլանտներ տեղադրելով և համակարգչի օգնությամբ լուսային ազդակներ փոխանցելով։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience պարբերականում։

Կենսաբան Դեսու Քիմը և ինժեներ Ֆիլ Սընը մկների վարքը կառավարել են լուսային ազդակների միջոցով։ Ըստ նրանց կարգադրության՝ կենդանիների ուշադրության կենտրոնում եղել է ուտելիքը կամ մեկ այլ առարկա։

Գիտնականները տեսագրություն են հրապարակել, որտեղ մկներն են և շեղող օբյեկտները։

Տեսագրությունում երևում է, որ կրծողը, որին մարդն է կառավարում, լաբիրինթոսի ճանապարհն անցնում է 46 վայրկյանում, իսկ մյուսը այն ինքնուրույն 7․45 րոպեում է անցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել