Իսպանական Արկոս–դե–լա–Ֆրոնտերա քաղաքում «վազք ցուլերի հետ» Toro del Aleluya ավանդական փողոցային տոնի ժամանակ, որը 1784 թվականից անցկացվում է Զատկի տոնին, 50-ամյա տղամարդ է զոհվել։ Կատաղած ցուլը նրան ոտքերի տակ է առել, ինչպես նաև, բարձրացնելով կոտոշների վրա, մի քանի անգամ տիկնիկի նման նրան շպրտել է տան պատի վրա։

Ստացված վնասվածքներից տուժածը հիվանդանոցում մահացել է։

Նշվում է, որ ևս մեկ տուժող է եղել, որի վիճակը, բարեբախտաբար, կայուն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել