Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին.

«Երբեք չեմ մտածել վիճակահանության մասին, չնայած միշտ հարցնում էին, թե ում եմ տեսնում որպես մրցակից: Ինձ համար միևնույնն է: Իրականում, ցանկանում էի խուսափել երկու ակումբից:

«Մանչեսթեր Սիթին», քանի որ ՉԼ-ն յուրահատուկ է նրանով, որ թույլ է տալիս խաղալ նաև այլ երկրում:

Ինչպես նաև «Սևիլիան», քանի որ նրանց հետ խաղացել ենք խմբային փուլում:

Ես տեսա Գվարդիոլայի արձագանքը ու կասեմ, որ նա նույնպես ուրախ չէ: Մենք շատ լավ գիտենք միմյանց: Ամեն ինչ կարգին է, իսկ տրամադրվածությունը՝ շատ բարձր»,-Կլոպի խոսքերը մեջբերում է «UEFA»-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել