Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում», կդառնա մյունխենյան ակումբի ֆուտբոլիստ, հայտնում է «Marca»-ն:

Մյունխենցիները մարդիդյան ակումբի ղեկավարությանը հայտնել են, որ կօգտվեն 26-ամյա կոլումբացուն` 42 մլն եվրոյի դիմաց գնելու հնարավորությունից:

Անձամբ ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը:

«Բավարիան», հիշեցնենք, անցած ամառ երկու մրցաշրջանով վարձակալել է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստին «Ռեալից»` 13 մլն եվրոյի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում Խամեսը Բունդեսլիգայում անցկացրած 18 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել