Armsport.am-ը գրում է

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սթոք Սիթիի» դարպասը:

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ:

75-րդ րոպեին Օզիլը 11 մետրանոց վաստակեց, որը հստակորեն իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցին մոտ 10 րոպե անց նաև դուբլ ձևակերպեց:

Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց «Սթոքի» դարպասին, որը դիպուկ իրացրեց Լակազետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել