Գիտնականները պարզել են, որ ամերիկացիների 4-5%-ը մեկից ավելի մշտական զուգընկեր ունի։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։ Նշվում է, որ հենց նրանք են ավելի շատ սեռական հաճույք ստանում, քան իրենց մոնոգամ ծանոթները։

«Journal of Social and Personal Relationships» ամսագրում հրապարակվել են ամերիկացիների շրջանում բավարարվածության վերաբերյալ հարցման արդյունքները։

Հարցմանը ընդհանուր առմամբ 617 պոլիգամ և 1507 մոնոգամ է մասնակցել։ Այլ հարցերի թվում նրանց նաև հարցրել են սեռական ակտերի հաճախության և բավարարվածության մասին։

Մոնոգամների համեմատությամբ՝ հարցման պոլիգամ մասնակիցները հաղորդել են սեքսուալ բավարարվածության ավելի բարձր ցուցանիշների մասին։ Նրանց 84%-ը պատմել է, որ կանոնավոր կերպով օրգազմ է ապրում։ Այն դեպքում, երբ մոնոգամների մոտ այդ ցուցանիշը 72%-ի է հասնում։

Մարդիկ, ովքեր իրենց որպես սվինգեր են բնորոշել, հաղորդել են իրենց սեռական կյանքի ավելի մեծ բավարարվածության և մեծ քանակությամբ սեքսի մասին, քան հարցման մոնոգամ մասնակիցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել