Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ պայքարելու դեպքում հնարավոր կլինի նվազեցնել կնճիռների քանակը և պահպանել մաշկի երիտասարդությունը։ Եթե ցանկանում եք հարթ մաշկ ունենալ, կարող եք փորձել այս դիմակները։

#1 դիմակ։ Ձեզ հարկավոր է ալոէ վերայի գել և վիտամին E: Այս դիմակը կօգնի ազատվել մուգ բծերից, մաշկը սնուցել ներսից։ Պատրաստման եղանակը Մի ճյուղ ալոէ վերայի հյութը քամեք։ Մեկ պարկուճ վիտամին E-ն խառնեք ալոէ վերայի հյութի հետ։ Քսեք մաքուր դեմքին, թողեք այնքան, մինչև ամբողջությամբ չորանա։ Դեմքը լվացեք սառը ջրով։

#2 դիմակ: Հարկավոր է մեկ թեյի գդալ գլիցերին, 1 թեյի գդալ ջուր, 1 պարկուճ վիտամին E: Այս դիմակը կօգնի մաշկին նուրբ մնալ։

Պատրաստման եղանակը

Խառնեք գլիցերինը, ջուրն ու վիտամին E-ն։

Քսեք մաքուր դեմքին։ Կարող եք թողնել ամբողջ գիշեր կամ 4-5 ժամ։

Լվացեք ջրով, չորացրեք դեմքը։

#3 դիմակ: Հարկավոր է 2 թեյի գդալ պապայա, 1 թեյի գդալ ջուր, 2 պարկուճ վիտամին E:

Պատրաստման եղանակը

Վիտամին E-ն խառնեք պապայայի հետ։

Ավելացրեք ջուրը, լավ խառնեք։

Քսեք դեմքին, թողեք չորանա։

Լվացեք ջրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել