«Ապրիլի 1-ին ոչ ոքի չեմ հավատա». հավանաբար մեզանից յուրաքանչյուրն ասել է այս արտահայտությունը և կյանքում գոնե մեկ անգամ, այդուհանդերձ, հայտնվել ապրիլմեկյան զոհի կարգավիճակում կամ անձամբ թակարդ լարել ուրիշների համար: Այո՛, այսօր ապրիլի 1-ն է, ու ամբողջ աշխարհում ընդունված է կատակել ընկերների, կոլեգաների ու ծանոթների հետ: Ցանկացած «չարագործություն» այսօր ունի արդարացում՝ դիմացինին լավ տրամադրություն ու գեղեցիկ ժպիտ պարգևել: Օրվա առիթն օգտագործելով՝ BlogNews.am  առաջարկում է ծանոթանալ անհավանական բլից հարց ու պատասխանի: Դրական, պոզիտիվ  ու միշտ իր «զոհերի» համար անսպասելի պատմություններ հորինող «Արմքոմեդի»-ի Սերգեյն է ապրիլմեկյան օրը փորձել լցնել հումորով: Ի գիտություն՝ Սերգեյի համար այլևս ծիծաղելի չեն ապարանցիների մասին անեկդոտները:)

 

- Սերգեյ, դո՞ւ էլ ես պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ապրիլի 1-ին ծանոթների հետ կատակում են, թե բա՝ մոռացել ես կոճկել տաբատիդ կոճակը:

- Ոչ: Ես այդ մարդկանց շարքին չեմ պատկանում:

- Այսօր ո՞ւմ համար ես ծուղակ պատրաստել:

- Ոչ մի ծուղակ: Ես մաքուր մարդ եմ: Մաքուր կյանքով եմ ապրում:

- Քեզ շրջապատում «օյինբազ» մարդ համարո՞ւմ են:

- Հաճախ է նման բան լինում: Մտնում եմ շրջապատ, շրջապատը նայում է վրաս և ասում․ «Բարև, օյինբազ»: Ես դա ծանր եմ տանում: Ես մաքուր մարդ եմ:

- Ո՞րն է եղել քո ամենատպավորիչ ապրիլի 1-ն, ու ինչպե՞ս են քեզ խաբել:

- Ամենատպավորիչ ապրիլի 1-ը դեռ առջևում է:

- Սիրո՞ւմ ես անեկդոտներ և ուրախ պատմություններ պատմել:

- Իմ մարդկային տեսակն այնպիսին է, որ մեկ-մեկ հետաքրքիր պատմություն եմ հիշում և պատմում, երբեմն՝ նաև անեկդոտ: Ես էդ տղեն եմ:

- Իսկ սրամտությամբ սիրո՞ւմ ես մրցել ուրիշների հետ, օրինակ՝ Նարեկի:)

- Ես մաքուր մարդ եմ, Բայց սիրում եմ մրցել: Օրինակ` Նարեկի հետ:

- Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա:

- Իմ ներքին կուլտուրան և դաստիարակությունը թույլ չեն տալիս ծիծաղել ուրիշների կատակների վրա:

Սերգեյի համար դեռ շարունակո՞ւմ են ծիծաղելի թվալ ապարանցիների մասին անեկդոտները: 

- Ոչ:

22047710_10155658838575786_3127227765275900475_o

- Կա՞ն թեմաներ, որոնց շուրջ երբեք չի կարելի կատակել:

- Երբեք չեմ կատակում Հեպատիտ-Բ-ի մասին:

- Իսկ ի՞նչ թեմայի շուրջ քեզ հետ չի կարելի կատակել:

- Վերջերս քթիս միջնապատն են վիրահատել: Ինձ հետ չի կարելի կատակել միջնապատի մասին:

- Կարողանո՞ւմ ես հումորով դուրս գալ տհաճ իրավիճակից։

- Ես այնքան մաքուր տղա եմ, որ ցանկացած վիճակից կարող եմ հումորով դուրս գալ:

- Ի՞նչն է ստիպել քեզ, որ վերջին շրջանում լիաթոք ծիծաղես:

- Արմեն Վարդանյանի մասնակցությամբ տափակ բաթլը:

- Քեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների բարձր ծիծաղը:

- Ես այն մարդը չեմ, որին դա կարող է նյարդայնացնել: Ես իմ տեսակով մաքուր մարդ եմ:

- Առանձնացրու հայկական շոու բիզնեսի ամենահումորով մարդկանցից 3-ին:

- Հրանտ Թոխատյան, Արման Բարդումյան, Ռոբերտ Մարտիրոսյան:

- Ի՞նչ կարող ես անել 60 ժամ շարունակ: 

- Իմ ճիշտն առաջ տանել:

- Քեզ համարո՞ւմ ես հումորի զգացում ունեցող մարդ։

- Ես էդ տղեն եմ:

- Ո՞րն է, քո կարծիքով, հայկական հեռուստաեթերի ամենահումորային շոուն։  

- Արմքոմեդի:

- Դու կզարմանա՞ս, եթե պարզվի, որ կան մարդիկ, որոնց շարունակում է անծանոթ լինել        «Արմքոմեդի»-ի Սերգեյը:

- Չեմ զարմանա, բայց կազդվեմ:22221708_1864200313620213_8601251867859674542_n

Բլից հարցերը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել