Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը մաշկի համար օգտակար մի շարք տարրեր է պարունակում, այդ թվում՝ B, E վիտամիններ, ցինկ, պղինձ։
Պահպանում է խոնավությունը։ Ժոժոբայի յուղն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը՝ առանց ծակոտիները փակելու։ Բացի այդ՝ այն կանխարգելում է մաշկի ծակոտիներում բակտերիաների կուտակումը, որոնք ակնեի առաջացման պատճառ են դառնում։
Նվազեցնում է կնճիռների քանակը։ Ժոժոբայի յուղը կարևոր վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել կնճիռների քանակն ու ծերացման տեսանելի նշանները: Ժոժոբայի յուղը վնասակար քիմիական նյութեր չի պարունակում, հետևաբար՝ կարող է օգտագործվել՝ որպես մաշկի խնամքի ամենօրյա միջոց։
Բնական արևապաշտպան միջոց։ Ժոժոբայի յուղը կարող է օգտագործվել՝ որպես այլընտրանքային արևապաշտպան միջոց։
Բուժում է այրվածքները։ Ժոժոբայի յուղը հանգստացնում է այրված մաշկը։
Օգտակար է մազերի առողջության համար։ Ժոժոբայի յուղն օգնում է ամրացնել մազերի ֆոլիկուլները, ինչի արդյունքում դրանք ավելի ամուր ու առողջ են դառնում։ E, B վիտամինները փայլ և ծավալ են հաղորդում մազերին։ Ժոժոբայի յուղով գլխամաշկի մերսումն օգնում է կանխարգելել գլխամաշկի չորությունը՝ խուսափելով թեփի ու քորի առաջացումից։
Բնական միջոց՝ դիմահարդարումը մաքրելու համար։ Ժոժոբայի յուղը կարող է օգտագործվել նաև՝ որպես բնական միջոց՝ դիմահարդարումը մաքրելու համար։