Ավստրալացի ոստիկանները Ադելաիդայի բնակչուհի Միրնա Նիլսոնի սպանության գործով որպես ապացույց օգտագործել են Apple Watch խելացի ժամացույցի տվյալները։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ 57-ամյա կնոջը սպանել են 2016-ի սեպտեմբերին։ Զոհվածի հարսի՝ Քերոլայն Նիլսոնի վկայությունների համաձայն՝ կնոջ վրա մի խումբ տղամարդիկ են հարձակվել։

Սակայն մարտի 29-ին ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է հենց Քերոլայն Նիլսոնին։

«Նրա մեղքն ապացուցում է Apple Watch խելացի ժամացույցը, որը գրանցել է սպանության ժամանակ զոհի ակտիվությունը»,-գրում է Daily Mail-ը։

Ոստիկանությունը պարզել է, որ զոհի սրտի ռիթմի ցուցանիշները չեն համապատասխանում հարսի ցուցմունքին, որը պնդում էր, թե հարձակվողները շուրջ 20 րոպե վիճել են զոհի հետ։

Միրնայի սրտի զարկերի տվյալները նախ ծանրաբեռնվածություն են ցույց տալիս, ապա նվազում են և ի վերջո կանգ առնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել