«Փաստաթղթերը ստուգելիս 24-ամյա կին վարորդը տեսուչներին իր վարորդական վկայականը չի ներկայացրել։ Տվյալների բազան ստուգելուց հետո պարզ է դարձել, որ քաղաքացին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունի»,-ասել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունում։

Մրցարշավորդուհու նկատմամբ վարչական գործ է հարուցվել։ Նրան զրկել են ավտոմեքենա վարելուց իրավունքից։

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանին 2016-ին ցմահ զրկել են վարորդական իրավունքից։ Սակայն չնայած դրան աղջկան բազմիցս ձերբակալել են ավտոմեքենա վարելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել