Անցած տարվա վերջին ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի փակ նիստում Բաքուն բարձրացրել է Ռուսաստանից Ադրբեջան մատակարարվող զենքի թերությունների հարցը և հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու պարտավորությունների կատարմանը։

Բաքուն շատ պահանջներ է ներկայացրել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար:

Նախ՝ դժգոհություն է արտահայտվել Т-90С, БМП-3, БТР-82, САУ «Мста-С», РСЗО «Смерч», ЗРК «Тор-М2» հրթիռային համակարգերի և այլ ռուսական զենքի մատակարարման պայմանագրերի պայմանների կատարման համար: Միևնույն ժամանակ, հիմնական պահանջները տեխնիկական սարքավորումների ցուցակներում նշված պայմանագրերում մատակարարված սարքավորումների անհամապատասխանությունն է, տեխնիկական փաստաթղթերի բացակայությունը, մատակարարված ռազմական տեխնիկաներն ունեցել են գործարանային թերություններ և բացակայել է դրանց վերանորոգման համար նախատեսված փաստաթղթերն, ու գործարանը պատասխանատվություն չի կրել մատակարարված զենքի համար։

Երկորդ խնդրի մասին քննարկումն այն է եղել, որ մի շարք հրթիռներ կրակելուց հետո չեն պայթել, դրան ականատես ենք եղել նաև մենք։ Իսկ БТР-82А հրթիռներն ընդհանրապես չեն հասել թիրախին։ Ми-35 ուղղաթիռները շարժիչի հետ խնդիրներ են ունենում և շատ դեպքերում պարզապես չեն կարողացել ուղղաթիռը գործի գցել։ Խնդիրներ են ունեցել նաև «Атака-М» «Штурм-В» տեխնիկաները։

Ադրբեջանական կողմը պահանջել է, որ այդ խնդիրները և թերությունները լուծվեն 2018 թվականին, ռուսական կողմը մերժել է այդ պահանջը և խնդիրների լուծման վերջնաժամկետը սահմանել է 2021 թվականը։ Ռուսաստանից Ադրբեջանին զենք մատակարարելու հետ կապված խնդիրները ոչ թե նոր են հայտնաբերվել, այլ դրանք կրել են սիստեմատիկ բնույթ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձել է հերքել միջազգային մամուլում հայտնված այս լուրերը՝ հայտարարելով, որ իրենք գնում են միայն բարձրակարգ և որակով ռազմական տեխնիկա։ Սակայն բարձրացված այս հարցերից մի քանիսը նույնիսկ մենք ենք նկատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել