Ապրիլյան պատերազմը շահարկող ադրբեջանցի գեներալներից ոչ մեկ չի մասնակցել այդ մարտերին։

Դրանց թվում են փոխնախարարներ, նախկին և ներկա գեներալներ, ովքեր ամեն առիթով օրինակ են բերում ապրիլյան մարտերի ժամանակ իրենց կողմից գրաված դիրքը։ Մինչ ապրիլ ամսվա մարտերը նրանցից ոմանք ակտիվ հանդես էին գալիս պատերազմական կոչերով, նույնիսկ խորհուրդ էին տալիս իրենց զինված ուժերին, որպեսզի կրակ բացեն Երևանի և Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ։

Բայց ամեն բան փոխվեց առաջին իսկ բախման ժամանակ։ Նշված բոլոր նախկին և ներկա գեներալներից ոչ մեկ չերևաց առաջնագծում, չաջակցեց իրենց զինվորներին։ Փոխնախարարները փակվել էին նախարարության շենքերում, իսկ պահեստազորի գեներալները պատահական անհետացել էին բոլոր լրատվականների էջերից։

Սակայն հիմա ամենից շատ հենց նման զինվորականներն են աջ ու ձախ խոսում ապրիլից, սակայն պարզից էլ պարզ է, որ հերթական բախման ժամանակ, որը կարող է նաև վերջինը լինել, նրանք կրկին փախչելու են, առավել ապահով վայրերում պախկվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել