«Ելք» դաշինքի լիդերներից Արամ Սարգսյանի ելույթները շարունակում են հիասթափեցնել: Կարելի է ուղղակի զարմանալ, թե որտեղ է այն գործիչը, որը մեկ տասնամյակ առաջ, առաջին նախագահի կողքին կանգնած, չէր վախենում ռեժիմից:

Ցավալի է, բայց, խորհրդարանական ուժերի փոփոխությունից զատ, փոխվում են նաև մարդիկ, և իշխանությունների կողմից վերահսկելի խորհրդարանի մեխանիզմի մի մաս է կազմում նաև Արամը:

Չգիտեմ, թե ով ինչպես կանվանի իր զգուշավորությունը, սակայն ես այստեղ տեսնում եմ մի բան՝ վախ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել