Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման էլ Սաուդի կարծիքով՝ 10-15 տարի անց Իրանի հետ ռազմական հակամարտություն կարող է տեղի ունենալ։ The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում սաուդյան արքայազնը միջազգային հանրությանը կոչ է արել Թեհրանի նկատմամբ կոշտացնել քաղաքականությունը՝ հանուն «տարածաշրջանում ռազմական առճակատումից խուսափելու»։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցները կօգնեն տեղի իշխանությունների վրա «ավելի մեծ ճնշում գործադրել»։ «Մենք պետք է հաջողության հասնենք այդ հարցում, որպեսզի խուսափենք ռազմական հակամարտությունից։ Եթե մեզ դա չհաջողվի, ամենայն հավանականությամբ, 10-15 տարի անց Իրանի հետ պատերազմ կսկսվի»,- ասել է արքայազնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել