Մեծերի համար ամենահայտնի կայքերից մեկը՝ YouPorn-ը, էրոտիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, այսպես կոչված, «պոռնովրեժի» զոհերի զգացմունքների մասին։ Տեսագրության վերնագիրն է «Նախկին ընկերուհիս չգիտի, որ ես հրապարակել եմ սա», հաղորդում է Metro-ն։

Տեսագրությունը ստեղծվելէ հաջակցություն #AskFirst («Նախ հարցրու») ակցիայի։ Դրա նպատակն է հակազդել «պոռնովրեժին» և լուսաբանել խնդիրը, որի հետ բախվում են դրա զոհերը։

Տեսագրությունում տղամարդը կնոջը խնդրում է մերկանալ՝ վստահեցնելով, որ տեսագրությունը միայն իրենց երկուսի համար է նախատեսված։ Տաբատը հանելուց հետո հերոսուհին հարցնում է «հանդիսատեսին»․ «Քո կարծիքով, ի՞նչ ես անում․ չէ՞ որ գիտես, որ սա պոռնովրեժ է։ Դու տեսար տեսագրության անվանումը, դու լսեցիր, որ իմ ընկերը հենց նոր ասաց, որ սա ոչ ոք չի տեսնի»։

Հետո աղջիկը պատմում է պոռնովրեժի զոհ դարձած կանանց զգացմունքների մասին՝ ասելով, որ դեպրեսիվ վիճակը երբեմն ինքնասպանության կարող է հանգեցնել։

«Առանց համաձայնության հրապարակումն ապօրինի է։ Պոռնովրեժը հանցագործություն է»,- ասվում է տեսագրության ավարտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել