Ավստրալիայում օդապարիկի կոպիտ վայրէջքի պատճառով տուժածների թիվը հասել է 16-ի:

Օդապարիկի զամբյուղում այդ պահին 24 մարդ է գտնվել, որոնց թվում օտարերկրյա զբոսաշրջիկներ են եղել:

Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Հաղորդվում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց ողնաշարի վնասվածքներով և կոտրվածքներով:

Միջադեպը տեղի է ունեցել Սիդնեյից հյուսիս՝ Հանթեր Վելլի (Որսորդական արահետ) շրջանում, որտեղ տեղի է ունենում օդապարիկների ամենամյա փառատոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել