Ժողովրդական բժշկությունն օգտագործում էր մեղրի և դարչինի խառնուրդը տարբեր նպատակներով։ Դուք կարող եք փորձել քսել այդ խառնուրդը ձեր մազերին և կզգաք դրա անհավանական արդյունքը։

Այս հատուկ խառնուրդը կարող է օգնել գլխամաշկի և մազերի առողջությանը։ Այն կանխում է մազաթափությունը, հանգստացնում է գլխամաշկը և վերացնում է թեփը։ Այն կարող է նաև օգնել մազերի արագ աճին, տալ մազերին փայլ, նաև բարելավել առաձգականությունը։

Այս դիմակն իդեալական է թույլ, բարակ, փխրուն և իդեալական համապատասխանում է նրանց, ովքեր ունեն յուղոտ մազեր։ 

Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 թեյի գդալ դարչին
1 թեյի գդալ մեղր
½ բաժակ ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը

Սկզբից ձեզ հարկավոր է լցնել ձիթապտղի յուղը փոքրիկ կերակրակաթսայի մեջ և տաքացնել այն գազօջախի սալիկի վրա։ Այնուհետև յուղը լցրեք ամանի մեջ։ Ավելացրեք մեղր, դարչին և խառնեք այն գդալով։

Օգտագործեք ապլիկատոր, որպեսզի քսեք այդ խառնուրդը մազերի վրա՝ ուղիղ գլխամաշկին։

Թողեք դիմակը 15 րոպե և դրանից հետո կարող եք լվանալ մազերը, ինչպես սովորաբար, շամպունի օգնությամբ։

Դուք կարող եք օգտագործել այս բուժման տարբերակը շաբաթական մեկ անգամ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ այս վեբ կայքը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ՝ բուժման նպատակներով)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել