Yerkir.am-ը գրում է.

Հետևելով Սիրայում տեղի ունեցող իրադարձություններին կարելի է մի քանի եզրակացութոյններ անել. լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ բոլոր կողմերը հոգնել են արդեն տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունից: Սիրիան գտնվում է  տնտեսական շատ ծանր վիճակի առջև, էլ չեմ ասում, որ պետության տարածքը լրիվ ազատագրված չէ: Այս պայմաններում հույս կա, որ վերջիվերջո բանակցությունները կարող են թափ ստանալ: Այն ընթանում է, բայց շատ դանդաղ: Պետք է հույս ունենալ, որ վերջին զարգացումները, հանիդպումները, որ տեղի ունեցան, և դեռ պետք է տեղի ունենան, նոր թափ կհաղորդեն բանակցային գործընթացին և հնարավոր կլինի այն տեղափոխել պրակտիկ հարթություն»,- ասաց Սաֆրաստյանը:

Ըստ Սաֆրաստյանի` կարևոր գործոններից մեկն էլ այն է Սիրիայում, որ հաջողվում է  ռուսական և ամերիկյան զինված ուժերը խուսափում են առճակատումից: «Սա վկայում է այն մասին, որ երկու երկրները բավական լուրջ են տրամադրված և ամեն ինչ անում են, որ նոր վտանգ աշխարհին Սիրիայից դուրս չգա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սիրիայում ներկա իրադրությանը, ապա Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիան շարունակում է իր ագերսիան Սիրիայի դեմ. «Շարունակում է  ընդլայնելով իր գործողությունների շրջանակները` ստանալով աջակցություն ԱՄՆ-ից և ՌԴ-ից: Թուրքիան սկսում է իր պահանջները վերջնագրերը ներկայացնել նաև այլ տարածքների նկատմամբ»:

Նրա խոսքով` Թուրքիան արդեն վերջնագիր է ներկայացնում Իրաքի իշխանություններին՝ պահանջելով դուրս բերել Քրդստանի բանվորական կուսակցության ստորաբաժանումներին: «Թուրքիան խոսում է իր հարևանների հետ վերջնագրի լեզվով, օկուպացրել է Սիրիայի տարածքի մի զգալի մասը, անընդհատ Հյուսիասյին Իրաքում ռմբակոծություններ են տեղի ունենում: Պատահական չէ, որ Էրդողանը անընդհատ կրկնում է, որ ոչ մի բանի առջև կանգ չեն առնի, մինչև չհասնեն իրենց նպատակին: Սրա հետ մեկտեղ նրանք ստանում են աջակցություն աշխարհի ուժերի կողմից, ոչ մի լուրջ դատապարտում Թուրքիայի դեմ , որ օկուպացրել են Սիրիայի տարածքը, ցավոք չկա: Կմկմալով մի քանի օր առաջ մեկնաբանություն արեց Գերմանիայի կանցլերը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի հանձնակատարն է հայտարաությոններով հանդես գալիս, բայց ոչ մի բանաձև, ոչ մի հստակ դատապարտող հայտարարություն չկա:  Այդպիսի հայտարարություններ բացի Սիրիայից և Իրանից չենք լսել: Սա նշանակում է, որ թուրքական ագրեսիվ քաղաքականությունը չի հանդիպում պատնեշների, ինչը ցավալի է»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով Թրամփի հայտարարությանը` թե հնարավոր է Սիրիայից դուրս բերի ԱՄՆ զինված ուժերը, ապա Սաֆրաստյանն ասաց, որ Սիրիայի հարցում, կարծես, ԱՄՆ-ն հստակ դիրքորոշում չունի: «Սրանից որոշ ժամանակ առաջ Թիլերսոնը, երբ դեռ դեպարտամենտի քարտուղարն էր, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն որոշակի պարտավորություններ ունի Սիրիայի առջև և պետք է դրանք իրականացնեն: Թրամփի այս հայտարարությունն էլ փաստում է այն մասին, որ ԱՄՆ-ն ունի իրարամերժ մոտեցում: Այսինքն` ԱՄՆ-ն մինչև հիմ աչունի հստակ քաղաքական գիծ կապված Սիրիայի հետ»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել