«Ապրիլի 9-ին, երբ ամբողջությամբ ու­ժի մեջ կմտնի Սահմանադրությունը, և փոփոխություններ կարվեն կառավա­րության կառուցվածքում, պատրաստ­վում են ամենայն մանրամասնությամբ: Գերատեսչություններում այժմ գույքերի ակտիվ փոխատեղումներ են կատար­վում: Ինչպես հայտնի է` ապրիլի 9-ից այլևս չի գործելու Միջազգային տնտե­սական ինտեգրման և բարեփոխումնե­րի նախարարությունը, այդ ոլորտը հա­մակարգելու է փոխվարչապետներից մեկը: Եվ ահա երեկ կառավարության նիստում գործադիրը որոշում կայաց­րեց նախարարության աշխատակազմին ամրացված 38,7 մլն ՀՀ դրամ ար­ժեքով միջոցները հետ վերցնել և տալ կառավարության աշխատակազմին: 

Մեկ այլ որոշմամբ էլ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքը` տրանսպորտային միջոցներ, համակարգիչներ և այլն, տրվեցին ՀՀ կառավարության աշխատակազմին: Իսկ կառավարության աշխատակազմին ամրացված տրանս­պորտային որոշ միջոցներ էլ կամրակցվեն ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել