«Ապրիլին ձևավորվող նոր կա­ռավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբա­ղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Իսկ ո՞վ է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը: 

Որոշ տեղեկություններով` նա պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին`Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ` 2008-ին: 2013-ին Ս. Սարգսյանը նրան Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել: 

Նշենք նաև, որ ՀՀ չորրորդ նախագահի աշխատակազմը գրեթե կրկնակի կրճատվում է, օրենքով սահմանվել է, որ այն չի գերազանցելու 155-ը: Կառուցված­քից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ` պայմանավորված նոր Սահմանադրությամբ նա­խատեսված լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես` բացակայելու են վերահսկողական ծառայությունը, ԱԱԽ քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը:

Իսկ վարչապե­տի աշխատակազմը չի գերազանցի 600-ը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել