Պաշտպանության նախարարի հաստատած պլանի համաձայն՝ առաջնագծի բոլոր զորավարժարաններում անցկացվում են հրետանային զորքերի զորավարժություններ: Զորավարժության նպատակն է բարձրացնել ադրբեջանցի հրետանավորների մարտական պատրաստվածությունը:

Ադրբեջանի զինված ուժերը դեռ չի մոռացել ապրիլյան պատերազմի ժամանակ սեփական բանակի հրետանու ձախողումները և ամեն գնով փորձում է լրացնել այդ բացերը, սակայն ապարդյուն: Ապրիլյան պատերազմի ժամանակ մի շարք ռազմական տեխնիկաներից ադրբեջանցի զինվորներն ընդհանրապես գլուխ չէին հանում, և կրակված արկերը վերածվում էին պարզապես երկաթի կտորների, որոնք ամենաշատ վնասը, որ կարողանում էին հասցնել, ասֆալտը մի փոքր քանդելն էր, քանի որ նույնիսկ չէին տրաքում, առավել ևս՝ ընդհանրապես թիրախին չէին հասնում:

Ադրբեջանցի անգրագետ հրետանավորների սխալ հաշվարկների ու անփորձության արդյունքում մեր հրետանավորների կողմից խոցվեցին մի շարք ռազմական տեխնիկաներ և ռազմական նշանակության կարևոր օբյեկտներ: Ադրբեջանական բանակը վաղուց հասկացել է, որ հայկական բանակի հրետանու դեմ դեռ երկար տարիներ չի կարող ոտք գցել, ու ցանկացած պահի մեր տղերքը պատրաստ են դա ևս մեկ անգամ ապացուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել