Ձենդ մի բարձրացրու, այ ընգեր...  հանձնաժողովի նախագահը չէր արձանագրում խախտումը

 Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/12 ընտրատեղամասում 'Բարև Երևանի' վստահված անձ Սիլվա Մկրտչյանը արտառոց դեպքեր չի նկատել, միակ արտառոց բանը, որ նա նկատել է, այն է, որ Պարոնյան փողոցի հասցեներից մեկում 40 հոգի գրանցված մարդ կա:

Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Սարյանի անվան փողոցի բնակիչները խմբերով են գալիս ընտրության, և ըստ նրա, նրանց գումար է տրվել, սակայն փաստեր վստահված անձը չունի: Երբ նա զրուցում էրHenaran.am-ի թղթակցի հետ, նրան ուշադիր ունկնդրում էր ՀՀԿ-ի վստահված անձը: Մկրտչյանից հետաքրքրվեցինք` հնարավոր է, որ իրեն վախեցրել են, ասաց. 'Ոչ, ուղղակի շփոթված եմ':

Վստահված անձը պատմեց, որ մի կին փորձել է քվեարկել հիվանդ ամուսնու փոխարեն, սակայն նրան արգելվել է դա անել:

Հենց այդ ժամանակ այս ընտրատեղամասում միջադեպ գրանցվեց: 'Կյանք' դիտորդական կազմակերպության ներկայացուցիչը ձայնը բարձրացրեց հանձնաժողովի աշխատակցի վրա: 

'Ձենդ մի բարձրացրու, այ ընգեր',-հորդորեց հանձնաժողովի անդամը: Իսկ հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Սոֆյա Յուրբեկյանը փորձեց հարթել. 'Լավ, լավ, վերջացրեք': 

Ինչպես մեզ պատմեց Սոֆյա Յուրբեկյանը, հանձնաժողովի այդ անդամը բացել է քվեատուփը մեկ ընտրողի համար, իսկ մյուս ընտրողի երեխան չկնիքված ծրարը գցել է քվեատուփի մեջ:

'Կյանքի' դիտորդը մեզ զարմացած ասաց, որ հանձնաժողովի նախագահը ականատես եղավ, սակայն չարձանագրեց այդ դեպքը: Նշենք, որ միայնHenaran.am-ի թղթակցի հարցից հետո, թե ինչու չեն արձանագրում, Սոֆյա Յուրբեկյանը արձանագրեց:

Նա նաև ասաց, որ բացի այս դեպքից այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել:

Տեսանյութը` քիչ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել